ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` գյուղ Գլաձոր )
Գետափ 1280
Գլաձոր 1350
Վերնաշեն 1360
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գլաձոր համայնքը կազմավորվել է <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում 2017 թվականի հունիսի 9-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափ, Գլաձոր և Վերնաշեն գյուղական համայնքների միավորումից։ Համայնքի կենտրոնը Գլաձոր գյուղն է։ Գլաձոր համայնքի կազմում ընդգրկված Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերըհիմադրվել են 1828-1830թվականներին: Ներկայիս բնակիչները ներգաղթել են ռուս-պարսկական պատերազմի տարիներին, Պարսկահայաստանի Խոյ, Սալմաստ գավառներից: Համայնքի շրջակայքում պահպանվել են Պռոշյան իշխանների բերդի պարսպի մեծ մասը, խաչքարեր, գերեզմանատներ: Համայնքիտարածքում է գտնվում <<Սպիտակավոր>> պատմամշակութային հուշարձանը, <<Սուրբ Հակոբ>> եկեղեցին, չորս մատուռներ, Թանահատի վանքը, որտեղ 13-րդ դարում գործել է Գլաձորի համալսարանը: <<Սպիտակավորը>> կառուցվել է XII-րդ դարում Պռոշյանների կողմից: 20-րդ դարի 80-ական թվականներին հուշարձանի տարածքում է ամփոփվել հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ և իմաստասեր Գարեգին Նժդեհի աճյունի մի մասը, որն այնտեղ է հասել նրա եղբոր և մի խումբ նվիրյալների ջանքերով, հաշվի առնելով զորավարի ցանկությունը: <<Սուրբ Հակոբ>> եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում, որը մարզի գործող եղեկեցիներից է: 2010-2011 թվականին եկեղեցին վերանորոգվել է: Գլաձորի համալսարանը եղել է Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական տաճառ: Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291թ-ից: Հիմնադրվել է Թանադե վանքում` Խաղբակյան Պռոշ իշխանի նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունաց մետրոպոլիտության աջակցությամբ: Գոյատևել է մինչև 1340-ական թվականները: Համայնքի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Այստեղ կլիման նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Գլաձոր համայնքը գտնվում է Վայոց ձորի մարզի հյուսիս-արևելք հատվածում, մարզկենտրոնից 3 կմ հեռավորության վրա: Մայրաքաղաք Երևանից ունի 120 կմ. հեռավորություն, ծովի մակարդակից` 1350 մ. բարձրություն: Կլիման մերձարևադարձային է, չոր, ցամաքային: Ամռանը շոգ է, ձմռանը` ցուրտ:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
350 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-11
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+34
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.Գետափ 5 կմ
2.Վերնաշեն 2 կմ
gladzor.vayotsdzor@mta.gov.am gladzor.gladzor@mail.ru
3607
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Ներհամայնքային ճանապարհների բարեկարգում /խճապատում/
Facebook
YouTube