Այսօր: Ուրբաթ, 21 Հունվարի 2022թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 122-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2021 թվականի N 122-Ա

ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի պահանջներով, քննարկելով Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչներ Աշոտ Կարապետյանի և Լյուդմիլա Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 45-Ա որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի պահանջը, Գլաձոր համայնքի ավագանու «Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի» մշտական հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 10-ի դրական եզրակացությունը՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

   Տալ համաձայնություն կամավոր խնդրի լուծման իրականացմանը և Գլաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից հատկացնել ֆինանսական օգնություն /հատկացում/.

1) սոցիալապես անապահով վիճակում գտնվող, առողջական խնդիրներ, նոր ծնված երեխաներ ունեցող բնակիչներին՝ համաձայն սույն որոշման հավելվածի,

2) Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի ոռոգման մայր առվի վրա կառուցված կամրջի վերակառուցման համար՝ Գետափ բնակավայրի բնակիչներ Աշոտ Կարապետյանին և Լյուդմիլա Գրիգորյանին 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։


Կողմ -8

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՔԱՋԻԿ

ԼԵՎՈՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՂԱՔ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՖԱՐՅԱՆ ԵՆՈՔ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(31.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41
(0281) 23446
gladzor.gladzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner