Այսօր: Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 465
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 17
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 17


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ «ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 3 (ԳԼԱՁՈՐ, ԳԵՏԱՓ, ՎԵՐՆԱՇԵՆ) ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԽՃԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետը և այն հանգամանքը, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Գլաձոր համայնքի կողմից ներդրումներ կատարելու պայմանով, նպատակային հատկացումներ ստանալու նպատակով, Գլաձոր համայնքի կողմից 2019 թվականին ներկայացվող «Գլաձոր համայնքի 3 (Գլաձոր, Գետափ, Վերնաշեն) բնակավայրերի ներքին ճանապարհների խճապատում և բարեկարգում» սուբվենցիայի ծրագրային հայտին տալ համաձայնություն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner