Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 17-րդ կետի պահանջը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 146 դրական եզրակացությունը՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.1 հա այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր` 10-014-0061-0001/ փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` «բնակելի կառուցապատման», տվյալ հողամասում նախկինում /20-25 տարի առաջ/ կառուցված բնակելի շինության օրինականացման համար: |