Այսօր: Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 55-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 55-Ա


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՈՐՈՇ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՑ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՄԵՋ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 186-րդ հոդվածի 1-ին մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված,  Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի որոշ աշխատակիցներ իրենց պարտականությունների կատարումը չեն կարողանում իրականացնել, սկսած արդեն 2020 թվականի հունիս ամսից, անորոշ ժամանակով,  ներքոնշյալ հաստիքների աշխատակիցներին համարել պարապուրդում.

1) Մշակութային միջոցառումներիկազմակերպիչ /Գետափ/,
2) 
Սպորտային միջոցառումների կազմակերպիչ /Գետափ/,
3) 
Սպորտային միջոցառումների կազմակերպիչ /Վերնաշեն/,
4) Պարուսույց:

2.Պարապուրդի ժամանակահատվածում նշված հաստիքների աշխատակիցներին վարձատրել իրենց ամսական դրույքաչափի երկու երրորդի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner