Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացու դիմումը՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` Տալ համաձայնություն Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Արմեն Միլիտոնի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0․06 հա վարելահողից /կադաստրային ծածկագիր` 10-014-0056-0005/ 0.03 հա-ը փոխադրելու բնակավայրերի հողերի կատեգորիա /գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման/՝ առևտրի սրահ կառուցելու համար։ |