Այսօր: Կիրակի, 9 Օգոստոսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 150-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2020 թվականի N 150-Ա

ԶՈՐԻԿ ՍԻՐԵԿԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ կետի 14-րդ ենթակետը, Գլաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 07-ի եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

   Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ, առաջին կարգի հաշմանդամ, թոշակառու Զորիկ Սիրեկանի Հակոբյանի /ծնված 1953 թվականի սեպտեմբերի 20-ին/ խնամքը, նրա իրավունքների իրականացումն ու պաշտպանությունը, պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով նրա նկատմամբ սահմանել պատրոնաժ և նրա կնոջը՝ Աղավնի Շավարշի Հայրապետյանին / ծնված 1957 թվականի ապրիլի 14-ին/ նշանակել պատրոն /օգնական/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner