Այսօր: Շաբաթ, 10 Ապրիլի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 87-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 87-Ն


Զեկ. ՆԱԻՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Գլաձոր համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Ավելացնել եկամտային մասին՝

Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ սուբվենցիա հոդվածին 59150.0 /հիսունինը միլիոն հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիա 150.0 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

Հողի օտարումից մուտքեր 4000.0 /չորս միլիոն/ ՀՀ դրամ:

2. Պակասեցնել գործառնական դասակարգման`

09.01.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4637 /դրամաշնորհներ/ հոդվածից 5710.0 /հինգ միլիոն յոթ հարյուր տաս/ՀՀ դրամ:

3. Ավելացնել գործառնական դասակարգման՝

11.01.02 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածին 2210.0 /երկու միլիոն երկու հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ և 32210.0 /երեսուներկու միլիոն երկու հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ /պահուստային միջոցներ/ հոդվածից նպատակաուղղել հատված 1-ի /վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր/ հոդվածին:

01.01.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ հոդվածին 150.0 / մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

01.06.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4637 /դրամաշնորհներ/ հոդվածին 1500.0/մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածին 1500.0/մեկ միլիոն հինգ հարյուր հազար  /ՀՀ դրամ:

04.03.02 բաժնի տնտեսագիտական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ հոդվածին 30380.0 /երեսուն միլիոն երեք հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:

08.02.03 բաժնի տնտեսագիտական դասակարգման 5313 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում / հոդվածին 18050.0 /տասնութ միլիոն հիսուն հազար/ ՀՀ դրամ:

06.03.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ հոդվածին 46930.0 /քառասունվեց միլիոն ինը հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ և 4637 /դրամաշնորհներ/ հոդվածին 500.0/հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱԻՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner