Այսօր: Ուրբաթ, 26 Փետրվարի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 07
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2021 թվականի N 07

ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ GAZ A64R45 ՄԱԿՆԻՇԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԸ, ՈՒԱԶ 390945-552 ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ, GAZ KO-440N ԲԵՌՆԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ELAZ-BL880 ՄԱԿՆԻՇԻ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԸ ԵՎ FD-5X ՀԻԴՐՈՄՈՒՐՃԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՏԵԽՆԻԿԱՆԵՐՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1․Գլաձորի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսը, ՈՒԱԶ 390945-552 բեռնաուղևորատար, GAZ KO-440N բեռնատար /աղբատար/ մեքենաները, ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորը և FD-5X հիդրոմուրճը անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին։

2. GAZ KO-440N բեռնատար /աղբատար/, ՈՒԱԶ 390945-552 բեռնաուղևորատար մեքենաները և ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորը «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից պետք է օգտագործվեն Գլաձոր համայնքում /բնակավայրերում/ աղբահանության, սանիտարական մաքրման, խմելու ջրագծերի սպասարկման, ինչպես նաև համայնքային այլ ենթակառուցվածքների և համայնքի տարածքում կատարվող բարեկարգման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար: 

3. «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորով և GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսով քաղաքացիներին և կազմակերպություններին /իրավաբանական անձանց/ կարող են մատուցվել ծառայություններ՝ համապատասխան վճարի դիմաց։

4. Հաստատել ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորով և GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսով քաղաքացիներին և կազմակերպություններին /իրավաբանական անձանց/  մատուցվող ծառայությունների տեսակներն ու ծառայությունների սակագները՝ համաձայն սույն որոշման հավելվածի։


Կողմ -7

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՂԱՔ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՖԱՐՅԱՆ ԵՆՈՔ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(32.00 Կբ)
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner