Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ կետերի և 18-րդ կետի գ) ենթակետերի դրույթները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն որոշման հավելվածով հաստատված գործակիցները և քաղաքացու դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող, քաղաքացի Հայկ Ալեքսանի Ավագյանին / ծնված 1985թ./ սեփականության իրավունքով պատկանող, Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի Եղեգնաձորյան խճուղի 1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի /կադաստրային ծածկագիր 10-014-0056-0035/ վրա ինքնակամ կառուցված 143 քառ. մ ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության շինությունը /սառնարանային տնտեսություն/:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը կառուցվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վրա՝ քաղաքաշինական նորմերին և կանոններին համապատասխան, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սույն որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում Գլաձորի համայնքապետարանի 900355109183 հաշվեհամարին յուրաքանչյուր 1 քառ. մ մակերեսի օրինականացման համար փոխանցել 1035 / մեկ հազար երեսունհինգ / ՀՀ դրամ, ընդամենը 143 քառ. մ-ի համար՝ 148 010 /մեկ հարյուր քառասունութ հազար տասը/ ՀՀ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: