Այսօր: Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 447
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 19-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 19-Ա


Զեկ. ՍԱՄՎԵԼ ՕՐԴՈՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՌԱՖԱՅԵԼ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացու դիմումը՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

   Տալ համաձայնություն Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Ռաֆայել Անուշավանի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.445 հա /կադաստրային ծածկագիր` 10-014-0118-0021/ վարելահողից 0.1 հա-ը փոխադրելու բնակավայրերի հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, բնակելի տուն կառուցելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner