Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գլաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է․ Վարչական բյուջե – 25679.9 /քսանհինգ միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ, Ֆոնդային բյուջե – 892.6 /ութ հարյուր իննսուներկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1․ Հաստատել Գլաձոր համայնքի 2021 թվականի տարեկան ծրագրային բյուջեն. 1)եկամտային մասով՝ համաձայն սույն որոշման թիվ 1 հավելվածի, 2)ծախսային մասով` համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի։
2․ Գլաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի մնացորդից նպատակաուղղել ֆոնդային բյուջե 25000.0 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ, իսկ 679.9 /վեց հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ թողնել վարչական բյուջեում: |