Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 45-Ա որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պահանջը՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Արսեն Վահրամի Բադալյանին, սրտի վիրահատության համար, Գլաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից՝ որպես աջակցության տրամադրել 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։
|