Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1․Գլաձորի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսը, ՈՒԱԶ 390945-552 բեռնաուղևորատար, GAZ KO-440N բեռնատար /աղբատար/ մեքենաները, ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորը և FD-5X հիդրոմուրճը անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին։
2. GAZ KO-440N բեռնատար /աղբատար/, ՈՒԱԶ 390945-552 բեռնաուղևորատար մեքենաները և ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորը «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից պետք է օգտագործվեն Գլաձոր համայնքում /բնակավայրերում/ աղբահանության, սանիտարական մաքրման, խմելու ջրագծերի սպասարկման, ինչպես նաև համայնքային այլ ենթակառուցվածքների և համայնքի տարածքում կատարվող բարեկարգման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար:
3. «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորով և GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսով քաղաքացիներին և կազմակերպություններին /իրավաբանական անձանց/ կարող են մատուցվել ծառայություններ՝ համապատասխան վճարի դիմաց։
4. Հաստատել ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորով և GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսով քաղաքացիներին և կազմակերպություններին /իրավաբանական անձանց/ մատուցվող ծառայությունների տեսակներն ու ծառայությունների սակագները՝ համաձայն սույն որոշման հավելվածի։ |