Այսօր: Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 61


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Գլաձոր համայնքի գույքային հաշվեկշռում կատարել լրացումները՝ գույքագրելով ներքոնշյալ գույքը.

1) Գլաձորի համայնքապետարանի միջոցներով 2020 թվականին ձեռք բերված՝ մեքենաների պետհամարանիշներն արձանագրող տեսահսկման (հոսանքի անխափան սնուցման համակարգով, հիշողության ներքին կրիչով), և գիշերային տեսահսկման (հոսանքի անխափան սնուցման համակարգով, հիշողության ներքին կրիչով) համակարգերը՝ ընդհանուր 935 000 /ինը հարյուր երեսունհինգ հազար/ դրամ արժողությամբ:

2) Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից, 2020 թվականի հունիսի 2-ի թիվ ՆՏ-20-05 գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն նվիրաբերված, ընդհանուր 2 398 224 /երկու միլիոն երեք հարյուր իննսունութ հազար երկու հարյուր քսանչորս/ դրամ արժողությամբ, 2 /երկու/ «էլեկտրական հովիվները»։

3) ՀՏԶՀ-ի կողմից «Գլաձոր համայնքի տեխնիկական վերազինում» ծրագրի շրջանակներում տրամադրված՝ ԳԱԶ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսը 12 800 000 /տասներկու միլիոն ութ հարյուր հազար/ դրամ արժողությամբ, և ՈՒԱԶ 390945-552 մակնիշի արտաճանապարհային և տեխնիկական սպասարկման համար նախատեսված մեքենան 7 100 000 /յոթ միլիոն հարյուր հազար/ դրամ արժողությամբ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41
(0281) 23446
gladzor.gladzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner