|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հունվարի 2021 թվականի N 12-Ա |
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԵՆ ԼՅՈՒԴՎԻԳԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0․04 ՀԱ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացու դիմումը՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` Տալ համաձայնություն Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Արմեն Լյուդվիգի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0․04 հա վարելահողը /կադաստրային ծածկագիր` 10-014-0056-0008/ փոխադրելու բնակավայրերի հողերի կատեգորիա /գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման/՝ առևտրի սրահ կառուցելու համար։ |
Կողմ -7 ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՂԱՔ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՖԱՐՅԱՆ ԵՆՈՔ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|