Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 21-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2019 թվականի N 21-Ա

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԻՆԵ ՌԱԶՄԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 45-Ա որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը, Գլաձոր համայնքի ավագանու <<Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի>> մշտական հանձնաժողովի 2019 թվականի մարտի 18-ի բացասական եզրակացությունը և այն հանգամանքը, որ Մարինե Ռազմիկի Հարությունյանը աշխատում է Գլաձորի համայնքապետարանին ենթակա ոչ առևտրային կազմակերպությունում՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակչուհի Մարինե Ռազմիկի Հարությունյանի կողմից ֆինանսական օգնության տրամադրման համար ներկայացված դիմումը մերժել։


Կողմ -7

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՔԱՋԻԿ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՂԱՔ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՖԱՐՅԱՆ ԵՆՈՔ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner