Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2019թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2019 թվականի N 2

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-70 -րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 100 որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. 2019 թվականի փետրվարի 11-ին ժամը 12:00-ին Գլաձորի համայնքապետարանում կազմակերպել աճուրդ Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00786 հա (1 լոտ) բնակավայրերի նշանակության այլ հողի՝ կադաստրային ծածկագիր 10-042-0090-0024, համար:

2. Աճուրդով օտարվող հողի մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 100%-ը՝ 17500 (տասնյոթ հազար հինգ հարյուր) դրամ:

3. Աճուրդին մասնակցության հայտերի ընդունումը դադարեցնել 2019 թվականի փետրվարի 8-ին:

4. Աճուրդի մասին հայտարարություն տալ Հայաստանի Հանրապետություն օրաթերթում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner