Այսօր: Երկուշաբթի, 25 Հունվարի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 244-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2020 թվականի N 244-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ կետերի և 18-րդ կետի գ) ենթակետերի դրույթները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն որոշման հավելվածով հաստատված գործակիցները և քաղաքացու դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրինականացնել Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող, քաղաքացի Հայկ Ալեքսանի Ավագյանին / ծնված 1985թ./ սեփականության իրավունքով պատկանող, Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի Եղեգնաձորյան խճուղի 1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի /կադաստրային ծածկագիր 10-014-0056-0035/ վրա ինքնակամ կառուցված 143 քառ. մ ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության շինությունը /սառնարանային տնտեսություն/:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը կառուցվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վրա՝ քաղաքաշինական նորմերին և կանոններին համապատասխան, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Սույն որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում Գլաձորի համայնքապետարանի 900355109183 հաշվեհամարին յուրաքանչյուր 1 քառ. մ մակերեսի օրինականացման համար փոխանցել 1035 / մեկ հազար երեսունհինգ / ՀՀ դրամ, ընդամենը 143 քառ. մ-ի համար՝ 148 010 /մեկ հարյուր քառասունութ հազար տասը/ ՀՀ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝Համայնքի ղեկավարի 2021 թվականի թիվ 04-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner