Այսօր: Երկուշաբթի, 21 Հունվարի 2019թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 241-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2018 թվականի N 241-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՄՎԵԼ ԱՐԱՐԱՏԻ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՑԱՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀայաստանիՀանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ-ի ապրիլի 17-ի թիվ 470-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) ենթակետի, 18-րդ կետի ա) ենթակետի պահանջները և քաղաքացու դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրինականացնել Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ Սամվել Արարատի Ադամյանին /ծնված` 1957թ./ և նրա ընտանիքի անդամներ Աննա Անուշավանի Մնացականյանին /ծնված 1963թ./, Սաթենիկ Սամվելի Ադամյանին /ծնված՝ 1984թ./, Արթուր Սամվելի Ադամյանին /ծնված՝ 1988թ./, Արամ Սամվելի Ադամյանին /ծնված՝ 1989թ./ սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 103.18 քառ. մ ընդհանուր մակերեսով հացատան 37.62 քառ. մ ինքնակամ կառուցված հատվածը:

2. Հացատունը կառուցված է բնակելի կառուցապատման հողամասի վրա՝ քաղաքաշինական նորմերին և կանոններին համապատասխան, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Սույն որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում Գլաձորի համայնքապետարանի 900355109183 հաշվեհամարին յուրաքանչյուր 1 քառ. մ մակերեսի օրինականացման համար փոխանցել 550 դրամ, ընդամենը 37.62 քառ. մ-ի համար՝ 20 700 /քսան հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Կարծիքներ


 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner