Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 11 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի թիվ 11 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու համար թույլտվություն տալու մասին։
3. Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<ԹԱՎԻԹԻԱՆ ՎԻՆՅԱՐԴՍ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
4. Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.10348 հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
5. Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերից մրցույթով վարձակալության տրամադրելու համար թույլտվություն տալու մասին։
6. Գլաձոր համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:
7. Գլաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման մասին։
8. Գլաձոր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը հաստատելու մասին։
9. Գլաձոր համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
10. Գլաձոր համայնքի տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին։
11․ Գլաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 45-Ա որոշմամբ հաստատված կարգի մեջ լրացումներ կատարելու մասին։
12. Կամավոր խնդրի լուծման իրականացմանը համաձայնություն տալու և ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։
13. Անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական ավտոմեքենա ընդունելու համար թույլտվություն տալու և Գլաձոր համայնքի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 71 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
14. Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Մոմիկ Բագրատի Սարգսյանին գույքահարկի գծով արտոնություն տալու մասին: