Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և <<ԴԱՎԻԹԻԱՆ ՎԻՆՅԱՐԴՍ>> ՍՊԸ-ից ստացված դիմումները՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
Տալ համաձայնություն.
1) Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<ԹԱՎԻԹԻԱՆ ՎԻՆՅԱՐԴՍ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 6 հա վարելահողից /կադաստրային ծածկագիր` 10-014-0138-0002/ 2.62518 հա փոխադրելու բնակավայրերի հողերի կատեգորիա /գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման/՝ մշակույթի կենտրոն հիմնելու համար:
2) Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<ԹԱՎԻԹԻԱՆ ՎԻՆՅԱՐԴՍ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 15 հա վարելահողից /կադաստրային ծածկագիր` 10-014-0134-0001/ 2.6959 հա փոխադրելու բնակավայրերի հողերի կատեգորիա /գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման/՝ հյուրանոց կառուցելու համար: