Այսօր: Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 159
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2019 թվականի N 159

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 14-ի թիվ 56 որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. 2019 թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 11:00-ին Գլաձորի համայնքապետարանում կազմակերպել մրցույթ Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 289,41822 հա հողերի համար:

2. Մրցույթով վարձակալության տրամադրվող հողերի ցանկը՝ համաձայն սույն որոշման հավելվածի: 

3. Մրցույթի մեկնարկային գինը՝  հողամասերի զուտ եկամտի 55%-ը:

4. Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցնել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 18։00-ին։

5. Մրցույթի մասին հայտարարություն տալ Հայաստանի Հանրապետություն օրաթերթում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner