Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տալ թույլտվություն Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համար՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Մրցույթի մեկնարկային գինը սահմանել հողամասերի զուտ եկամտի 400%-ը:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-28-րդ հոդվածի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգով /բաժին VIII/ կազմակերպել հողամասի վարձակալության մրցույթ և մրցույթի մասին հայտարարություն տալ Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: