|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հուլիսի 2019 թվականի N 64-Ն |
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի պահանջով և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի։ 2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -10 ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՔԱՋԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԼԵՎՈՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՂԱՔ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՖԱՐՅԱՆ ԵՆՈՔ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(49.00 Կբ)
Հավելված N 1 |
 |
(51.50 Կբ)
Հավելված N 2 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|