Այսօր: Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 80
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 80


Զեկ. ՍԱՄՎԵԼ ՕՐԴՈՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Տալ համաձայնություն Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.27164 հա արոտավայրը՝ կադաստրային ծածկագիր 10-015-0203-0023, 1 /մեկ/ լոտով, աճուրդով օտարելու համար:

2. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 220%-ը՝ 517 550 /հինգ հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:

3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կազմակերպել աճուրդ-վաճառք, աճուրդի մասին հայտարարություն տալ Հայաստանի Հանրապետություն օրաթերթում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner