Այսօր: Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 66-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 66-Ա


Զեկ. ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 45-Ա որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պահանջը՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Գլաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից՝

1) 180000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ տրամադրել կարատեի մարզիչ Յուրա Ալեքսանի Վարդանյանին՝ Վրաստանի Բաթումի քաղաքում /Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք/ կայանալիք կարատեի առաջնությանը Գլաձոր համայնքի բնակավայրերից Վրաստան մեկնող չորս պատանիների ծախսերը հոգալու համար
2) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Աշոտ Սամվելի Սարգսյանը ենթարկվել է ավտովթարի, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վիրահատության, իսկ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով պայմաններում՝ 80000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ տրամադրել Աշոտ Սարգսյանի ընտանիքին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱԻՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41
(0281) 23446
gladzor.gladzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner