Այսօր: Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 547
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 60-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 60-Ա


Զեկ. ՍԱՄՎԵԼ ՕՐԴՈՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՌԱՖԱՅԵԼ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.1 ՀԱ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 17-րդ կետի պահանջը և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 1-ի N 52 դրական եզրակացությունը՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Ռաֆայել Անուշավանի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.1 հա վարելահողը /կադաստրային ծածկագիր` 10-014-0118-0031/ փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` «բնակելի կառուցապատման», անհատական բնակելի տուն կառուցելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner