Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1573
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 56-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 56-Ա


Զեկ. ՆԱԻՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 05-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի ժամանակավոր թափուր, և Գլաձորի համայնքապետարանի հավաքարարի պաշտոնները ներկա պահին զբաղեցվում է 1974 թվականից հետո ծնված անձանց կողմից`«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի պահանջն ապահովելու նպատակով՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Գլաձոր համայքի ավագանու 2020 թվականի հունվարի 27-ի՝ « Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 05-Ա որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 14-րդ և 15-րդ կետերում՝ «90000» թվերը փոխարինել «93000» թվերով, 15-րդ կետում՝ «68300» թիվը փոխարինել «70600» թվով, 24-րդ կետում՝ «88315» թվերը փոխարինել «93000» թվերով, «68002» թիվը փոխարինել «68300» թվով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner