 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020թվականի N 222
ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետը, 100-րդ կետի 2-րդ ենթակետը, Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 27-ի թիվ 2-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1.1-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Ջրային կոմիտեին տալ շինարարության թույլտվություն՝ Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի տարածքում Շատին-Գետափ ջրանցքի վերանորոգման շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
2020թ. նոյեմբերի 04
Գլաձոր համայնք