Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 153-Ա

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱԲԱԺՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով 2020 թվականի հունիսի 24-ին «Վայոց ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Սոնյա Փայլակի Պողոսյանի կողմից հաստատված ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգական գործի համարը 165), քաղաքացու դիմումը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.12.2002թ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՕ-510-Ն օրենքի ուժով՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասով, ավել օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչվում է փաստացի օգտագործողի սեփականության իրավունքը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Հովհաննես Արտավազդի Մովսիսյանի /ծնված՝ 1962թ./ սեփականության իրավունքը Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 4.1 ք.մ. գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու /կադաստրային ծածկագիր 10-014-0131-0028/  նկատմամբ։

2. Սույն որոշման առաջին կետում նշված ավել օգտագործվող 4.1 ք.մ. հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. հուլիսի  10
Գլաձոր համայնք