 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թվականի N 01-Ա
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ԱՐՄԵՆ ՀՈՄԵՐՈՍԻ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումը և քաղաքացի Կարինե Աշոտի Պողոսյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Հանգուցյալ Արմեն Հոմերոսի Միրզոյանին /մահացած՝ 2011թ./ սեփականության իրավունքով պատկանող, Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում գտնվող, բնակելի կառուցապատման հողը /կադաստրային ծածկագիր 10-042-0055-0005/ գրանցել Գլաձոր համայնք, Վերնաշեն բնակավայր, փողոց 8 թիվ 23 հասցեում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
2021թ. հունվարի 11
Գլաձոր համայնք