Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 150-Ա

ԶՈՐԻԿ ՍԻՐԵԿԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ կետի 14-րդ ենթակետը, Գլաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 07-ի եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

   Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ, առաջին կարգի հաշմանդամ, թոշակառու Զորիկ Սիրեկանի Հակոբյանի /ծնված 1953 թվականի սեպտեմբերի 20-ին/ խնամքը, նրա իրավունքների իրականացումն ու պաշտպանությունը, պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով նրա նկատմամբ սահմանել պատրոնաժ և նրա կնոջը՝ Աղավնի Շավարշի Հայրապետյանին / ծնված 1957 թվականի ապրիլի 14-ին/ նշանակել պատրոն /օգնական/:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. հուլիսի  07
Գլաձոր համայնք