Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 106-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԼԱՈՒՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՊԱՊԻԿԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը և Վայոց ձորի մարզպետի 2019 թվականի մայիսի 22-ի N 01 /07.2/2679-2019 գրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչներ Լաուրա Մարտիրոսի Հարությունյանին և Սամվել Պապիկի Հովսեփյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի 17-րդ փողոց թիվ 21 հասցեում գտնվող, բնակավայրերի նշանակության 0.148 հա բնակելի կառուցապատման/տնամեձ/ հողատեսքից 0.0063 հա-ի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման։ 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2019թ. մայիսի  23
Գլաձոր համայնք