Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 199-Ա

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱԲԱԺՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԵՂԻՆԱՐ ՀՐԱՆՏԻ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ԵՎ ՄԱՆԵ ԳԱԳԻԿԻ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Հեղինար Հրանտի Իսախանյանի դիմումը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.12.2002թ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՕ-510-Ն օրենքի ուժով՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասով, ավել օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչվում է փաստացի օգտագործողի սեփականության իրավունքը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել քաղաքացիներ Հեղինար Հրանտի Իսախանյանի /ծնված 1955թ./ և նրա ընտանիքի անդամ՝ Մանե Գագիկի Իսախանյանի /ծնված 1990թ./ համատեղ սեփականության իրավունքը Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի փողոց 8, նրբանցք 3, թիվ 8 հասցեում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 160 ք.մ. բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման /կադաստրային ծածկագիր 10-042-0065-0002/ հողամասի նկատմամբ։

2. Սույն որոշման առաջին կետում նշված ավել օգտագործվող 160 ք.մ. հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. սեպտեմբերի  15
Գլաձոր համայնք