 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 243-Ա
ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԳԱՐԻԿ ԱԶԱՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշումը և Գլաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 45-Ա որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 18.2-րդ կետերի դրույթները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, մարտական գործողությունների հետևանքով, զոհված զինծառայող Գարիկ Ազատի Դանիելյանի ընտանիքին ցուցաբերել միանվագ դրամական աջակցություն՝ 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
2020թ. դեկտեմբերի 21
Գլաձոր համայնք