Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՕԳՈՍՏՈՍԻ 2020թվականի N 164-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼՖՐԵԴ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշմամբ հաստատված կարգը, Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 27-ի թիվ 2-Ն որոշման 2-րդ կետը, նույն որոշման հավելվածի 1.8-րդ կետի բ. ենթակետի 2-րդ պարբերությունը և ԱՁ Ալֆրեդ Մկրտչյանի հայտը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի Թանահատի փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2/1 հասցեում գտնվող, 48 քառ. մ մակերես ունեցող առևտրի սրահում ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու համար ԱՁ Ալֆրեդ Մկրտչյանին /հարկ վճարողի հաշվառման համար 76846172/ տալ թույլտվություն:

2. Ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար, յուրաքանչյուր եռամսյակ, ԱՁ Ալֆրեդ Մկրտչյանից գանձել 3300 /երեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ տեղական տուրք:

3. Սույն որոշման 1-ի ն կետում նշված թույլտվությունը տրվում է 2020 թվականի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. օգոստոսի  03
Գլաձոր համայնք