Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020թվականի N 227-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆՈՔ ՎԱՉԱԳԱՆԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) և 18-րդ կետի ա) ենթակետերի դրույթները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն որոշման հավելվածով հաստատված գործակիցները և քաղաքացու դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրինականացնել Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող, քաղաքացի Ենոք Վաչագանի Սաֆարյանին /ծնված 1963թ./  սեփականության իրավունքով պատկանող, Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի փողոց 14, թիվ 2 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի /կադաստրային ծածկագիր 10-014-0016-0007/ վրա ինքնակամ կառուցված 97.26 քառ. մ ընդհանուր մակերեսով բնակելի տունը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը կառուցվել է բնակելի կառուցապատման հողամասի վրա՝ քաղաքաշինական նորմերին և կանոններին համապատասխան, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Սույն որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում Գլաձորի համայնքապետարանի 900355109183 հաշվեհամարին յուրաքանչյուր 1 քառ. մ մակերեսի օրինականացման համար փոխանցել 690 /վեց հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, ընդամենը 97.26 քառ. մ-ի համար՝ 67 110 /վաթսունյոթ հազար հարյուր տաս/ ՀՀ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. նոյեմբերի  23
Գլաձոր համայնք