 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թվականի N 04-Ա
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 244-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Գլաձոր համայնքի ղեկավարի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող, քաղաքացի Հայկ Ալեքսանի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված շինությունը օրինականացնելու և Գլաձոր համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 20-ի թիվ 83-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին» թիվ 244-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագրից հանել «ԵՎ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 83-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ» բառերը,
2) օրենքներին հղումներից հանել ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով,» բառերը,
3) հիմնական մասից հանել «4. Գլաձոր համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 20-ի՝ «Հայկ Ալեքսանի Ավագյանին շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 83-Ա որոշումը ճանաչել անվավեր:» կետը։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
2021թ. հունվարի 18
Գլաձոր համայնք