Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 151-Ա

ՎՈԼՈԴԻԱ ՌՈՒՍՏԱՄԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ կետի 14-րդ ենթակետը, Գլաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 07-ի եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ, առաջին կարգի հաշմանդամ, կենսաթոշակառու Վոլոդիա Ռուստամի Գրիգորյանի /ծնված 1942 թվականի մարտի 28-ին/ խնամքը, նրա իրավունքների իրականացումն ու պաշտպանությունը, պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով նրա նկատմամբ սահմանել պատրոնաժ և նրա կնոջը՝ Թամարա Արտաշի Գրիգորյանին / ծնված 1948 թվականի փետրվարի 11-ին/ նշանակել պատրոն /օգնական/:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. հուլիսի  07
Գլաձոր համայնք