Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 247

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 67, 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 93 և թիվ 96 որոշումները՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. 2021 թվականի փետրվարի 1-ին ժամը 11։00-ին Գլաձորի համայնքապետարանում անցկացնել համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ և վարձակալության մրցույթ։

2. Հաստատել աճուրդի և վարձակալության մրցույթի վերաբերյալ հայտարարության տեքստը` համաձայն սույն որոշման հավելվածի:

3. Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել աճուրդի և վարձակալության մրցույթի մասին հայտարարության հրապարակումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. դեկտեմբերի  28
Գլաձոր համայնք