Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՕԳՈՍՏՈՍԻ 2020թվականի N 167-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՀԱՐ ԽԱՉԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետի, Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 27-ի թիվ 2-Ն որոշման 2-րդ կետի, հավելվածի 1.3-րդ կետի պահանջները և քաղաքացու դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

Քաղաքացի Գոհար Խաչիկի Ստեփանյանին տալ քանդման թույլտվություն՝ Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 4-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գ․ Ստեփանյանին պատկանող 92.96 քառ. մ. մակերեսով պահեստի, 19.44 քառ. մ. մակերեսով պահեստի, 33.6 քառ. մ. մակերեսով կաթսայատան և 59․8 քառ․ մ․ չորանոցի քանդման աշխատանքներն իրականացնելու համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. օգոստոսի  11
Գլաձոր համայնք