Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 149

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 139-րդ կետը, Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 27-ի թիվ 2-Ն որոշման հավելվածի 2.14-րդ կետի պահանջները և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 5-ի ակտը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական շենքի տանիքում տեղադրված 40 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի շահագործման համար Գլաձորի համայնքապետարանին տալ շահագործման թույլտվություն։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. հուլիսի  06
Գլաձոր համայնք