Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 214

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴՌՆԵՐԻ, ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետը և 100-րդ կետի 2-րդ ենթակետը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 Գլաձորի համայնքապետարանին տալ շինարարության թույլտվություն՝ Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան արտաքին և ներքին դռների, պատուհանների փոփոխման շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2019թ. նոյեմբերի  20
Գլաձոր համայնք