Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 244-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉ, ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՍՈՒՔԻԱՍ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջը և քաղաքացի Կարեն Միշայի Ղարիբյանի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի նախկին բնակիչ, հանգուցյալ Սուքիաս Անդրանիկի Ղարիբյանին /մահացած 07․11․2000թ/ և նրա ընտանիքի անդամներ՝ Սիրվարդ Նահապետի Ղարիբյանին /ծնված 15․11․1936թ․/, Արուսյակ Վազգենի Գաբրիելյանին /ծնված 02․06․1965թ․/, հանգուցյալ Միշա Սուքիասի Ղարիբյանին /մահացած 15․02․2020թ․/, Սրբուհի Միշայի Ղարիբյանին /ծնված 24․11․1988թ․/, Սիլվա Միշայի Ղարիբյանին /ծնված 02․02․1985թ․/, Կարեն Միշայի Ղարիբյանին /ծնված 24․04․1986թ․/ համատեղ սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.492 հա վարելահողը /կադաստրային ծածկագիր 10-014-0125-0004/ ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի:

2. Հողատեսքը փոխադրվում է որպես պտղատու այգի՝ հնդավոր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2021թ. նոյեմբերի  22
Գլաձոր համայնք