Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 197-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 190-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գլաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 0.548 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի աճուրդում հաղթող ճանաչված Հասմիկ Վրույրի Ավագյանը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամեկտում /10 օր/ ամբողջությամբ չի վճարել սակարկության ընթացքում ձևավորված գինը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

    Գլաձոր համայնքի ղեկավարի 2020 թվականի սեպտեմբերի 04-ի՝ «Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.548 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի աճուրդում հաղթող ճանաչվածի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելու մասին» թիվ 190-Ա որոշումը ճանաչել անվավեր։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. սեպտեմբերի  11
Գլաձոր համայնք