Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 103-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՄԵՐՈՒԺԱՆ ՍԵՐԳԵԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.499 ՀԱ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջը և քաղաքացու դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ Մերուժան Սերգեի Առաքելյանին /ծնված 1953թ./ և նրա ընտանիքի անդամներ Կարինե Մարտինի Բաբայանին /ծնված 1957թ./, Գեղամ Մերուժանի Առաքելյանին /ծնված 1985թ./, Սերգեյ Մերուժանի Առաքելյանին /ծնված 1987թ./ համատեղ սեփականություն իրավունքով պատկանող 0.499 հա անջրդի վարելահողը /կադաստրային ծածկագիր 10-042-0116-0004/ ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի:

2. Հողատեսքը փոխադրվում է որպես ջրովի վարելահող:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2019թ. մայիսի  21
Գլաձոր համայնք