Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՕԳՈՍՏՈՍԻ 2020թվականի N 165-Ա

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՏ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 28-ի թիվ 21 որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման, արդյունավետ շահագործման և պահպանման նպատակով՝ Գլաձորի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող, Գետափ բնակավայրի 7-րդ փողոցի թիվ 11/1, 15-րդ փողոցի թիվ 4/1, 18-րդ փողոցի 9-րդ փակուղի թիվ 1/1, 18-րդ փողոցի 12-րդ փակուղի թիվ 2/1, 19-րդ փողոցի 5-րդ նրբանցք թիվ 3/1 և 26-րդ փողոցի թիվ 18/1 հասցեներում գրանցված, 954.8 մետր ընդհանուր հատակագծային երկարությամբ գազատարը /կառուցված 2019թ./ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վայոց ձորի գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղին։

2. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վայոց ձորի գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. օգոստոսի  06
Գլաձոր համայնք