Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 250-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՍԵՆԻՔԵՐԻՄ ՇԱՀԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՍԵՆԻՔԵՐԻՄԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջը և քաղաքացի Սենիքերիմ Շահենի Հակոբյանի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Սենիքերիմ Շահենի Հակոբյանին /ծնված 15․04․1958թ․/ և նրա ընտանիքի անդամ՝ Կարեն Սենիքերիմի Հակոբյանին /ծնված 22․04․1985թ․/ համատեղ սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.05 հա վարելահողը /կադաստրային ծածկագիր 10-015-0128-0008/ ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի:

2. Հողատեսքը փոխադրվում է որպես խաղողի այգի:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2021թ. նոյեմբերի  30
Գլաձոր համայնք