Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 191-Ա

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱԲԱԺՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՋՈՆԻԿ ԵՐՎԱՆԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԱ ՌՈՄԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով այն համգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.12.2002թ. <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> ՀՕ-510-Ն օրենքի ուժով՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասով, ավել օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչվում է փաստացի օգտագործողի սեփականության իրավունքը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Ջոնիկ Երվանդի Կարապետյանի /ծնված 1934թ./ և նրա ընտանիքի անդամ՝ Քրիստինա Ռոմանի Կարապետյանի /ծնված 1938թ./ սեփականության իրավունքը Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում հողաբաժնի չափից ավել օգտագործվող 482 ք.մ. գյուղատնտեսական նշանակության վարելահողի  նկատմամբ /կադաստրային ծածկագիր 10-014-0143-0002/։

2.  Սույն որոշման առաջին կետում նշված ավել օգտագործվող 482 ք.մ. հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2019թ. հոկտեմբերի  21
Գլաձոր համայնք